Ֆունկցիոնալ ծրագիր
Տարածքների կազմի, մակերեսների, հարաբերությունների և ապագա օգտագործողների պահանջների հստակեցում։
Zenit Studio · Երևան
ZENITՃարտարապետություն / Կոմերցիոն շենքեր
Գրասենյակային, առևտրային, բնակելի և խառը գործառույթով շենքերի նախագծում՝ արդյունավետ մակերեսներով, հստակ հոսքերով և նախագծի դիրքավորմանն համապատասխան ճարտարապետությամբ։
Կոմերցիոն շենքի հաջողությունը կախված է ոչ միայն տեսքից, այլ նաև տարածքների արդյունավետությունից, մարդկանց և սպասարկման հոսքերի բաժանումից, տեսանելիությունից, մուտքերից, վարձակալվող մակերեսների ճկունությունից և հետագա շահագործման ծախսերից։ Նախագծի սկզբում համադրում ենք բիզնես ծրագիրը, հողամասի տվյալները և քաղաքաշինական պայմանները։
Բազմաֆունկցիոնալ և բազմաբնակարան նախագծերում հատուկ ուշադրություն ենք դարձնում տարբեր գործառույթների համատեղ աշխատանքին։ Բնակելի, առևտրային, գրասենյակային, սպասարկման և տեխնիկական տարածքները պետք է ունենան հասկանալի կապեր՝ առանց իրար խանգարելու։
Ֆասադը մշակում ենք շենքի դիրքավորման, մասշտաբի և կառուցման բյուջեի հետ կապով։ Նյութերի համակարգը, կրկնվող հանգույցները և բացվածքների ռիթմը մտածվում են այնպես, որ ճարտարապետական ինքնությունը պահպանվի նաև իրականացման փուլում։
Նախագծային հիմնական խնդիրները
Տարածքների կազմի, մակերեսների, հարաբերությունների և ապագա օգտագործողների պահանջների հստակեցում։
Zenit Studio · ԵրևանԱյցելուների, բնակիչների, աշխատակիցների, սպասարկման և ավտոմեքենաների շարժման առանձին ու հասկանալի կազմակերպում։
Zenit Studio · ԵրևանՕգտակար և ընդհանուր մակերեսների հավասարակշռություն, ճկուն բաժանումներ և շահագործման տրամաբանություն։
Zenit Studio · ԵրևանՇենքի առաջին հարկի, փողոցի, հանրային տարածքների ու հիմնական մուտքերի կապ և ճանաչելի ճարտարապետական կերպար։
Zenit Studio · ԵրևանՃարտարապետական, կոնստրուկտիվ, ինժեներական և ինտերիերի լուծումների կոորդինացում մեկ նախագծային տրամաբանության մեջ։
Zenit Studio · ԵրևանԱրդյունքը
Հստակ գործառույթներ և վերահսկելի հոսքեր։
Մակերեսների արդյունավետ օգտագործում։
Ճկուն լուծումներ ապագա վարձակալների կամ գործառույթների համար։
Իրականացման համար համակարգված նախագծային փաստաթղթեր։
Հաճախ տրվող հարցեր
Կարող ենք սկսել հողամասի և ծրագրի նախնական ուսումնասիրությունից կամ միանալ արդեն ձևավորված առաջադրանքին՝ գնահատելով առկա նյութերն ու անհրաժեշտ հաջորդ փուլերը։
Այո։ Մուտքային խմբերի, նախասրահների, միջանցքների, սպասման և այլ ընդհանուր տարածքների ինտերիերը կարող է մշակվել ճարտարապետության հետ միասին։
Ժամկետը կախված է շենքի մակերեսից, գործառույթների քանակից, ելակետային տվյալներից, պահանջվող բաժիններից և հաստատումների հերթականությունից։
Քննարկենք ձեր նախագիծը։
Կապվել ստուդիայի հետ ↗